Ինչպես հաղորդում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Ռուսաստանյան ընդդիմության ներկայացուցիչ ու «Պառնաս» կուսակցության համանախագահ Միխայիլ Կասյանովը պատրաստ է առանց մտածելու ու կասկածի Ղրիմը վերադարձնել Ուկրաինային: Այս մասին հա հայտնել է ֆրանսիական Politique Internationale պարբերականին տրված հարցազրույցում, նշելով, որ պաշտպանում է Ուկրաինային զենք մատակարարելու առաջարկներն ու Դոնբասում միջազգային խաղաղապահների տեղակայման անհրաժեշտությունը:
Նրա խոսքերով, Կիեւը սկզբնական փուլում պետք է ստանա պաշտպանական զինատեսակներ, որոնք կապահովեն երկրի անվտանգությունը, ավելացնելով, որ խաղաղապահների տեղակայմամբ վերահսկելի կդառնա նաեւ ռուս-ուկրաինական սահմանագիծը:
Վերջում նա ավելացրել է, որ երազում է հեռացնել Պուտինին իշխանությունից, իհարկե՝ սահմանադրական, ընտրություններով նախատեսված կարգով:
վ