Թուրքիայի արտգործնախարարությունը «սխալմամբ» հրատարակել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի նկարը ապրիլ ամսվա պաշտոնական օրացույցում, որը պատրաստվել է Գոլիպոլիի պատերազմի 100-րդ տարելիցի կապակցությամբ:
Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ նկարը «պատահմամբ ընդգրկվել է այլ լուսանկարների հետ: Սխալմունքի համար հետաքննություն է կատարվում, և պատասխանատուները կպատժվեն»:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը` Գոլիպոլիի պատերազմի 100-րդ տարելիցի Թուրքիայի օրացույցում: