Միջազգային 

Կադիրովն Օբամային խորհուրդ է տվել «պետական» գործերով զբաղվել

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային խորհուրդ է տվել ավելի ջանասիրաբար զբաղվել պետական գործերով։ Այդ մասին նա գրել է իր Instagram-ում, փոխանցում է РИА Новости-ն։

«Մենք շնորհավորում ենք մեր ազգային առաջնորդ Վլադիմիր Պուտինին։ Իսկ Բարաք Օբաման մտածելու տեղ ունի։ Իմ ձիուն պատժամիջոցներ հայտարարելու փոխարեն լավ կաներ պետական գործերով զբաղվեր»,- գրել է Կադիրովը։

Նախօրեին հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2-րդ տարին շարունակ գլխավորում է ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը՝ ըստ Forbes ամսագրի։

Նրան հաջորդում են ԱՄՆ և Չինաստանի առաջնորդներ Բարաք Օբաման և Սի Ծինփինը։

Նույն շարքից