Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը կարծում է, որ Ճշմարտությունը հնարավոր չէ ընդմիշտ թաքցնել:
«Իսկ սպանությունների և դրանց գլխավոր կազմակերպիչների մասին տեղեկությունները, որոնք գտնվում են ներկա իշխանությունների հսկողության տակ, արագ են տարածվում թե՛ տեղի, և, թե՛ արտասահմանյան լրատվամիջոցներում»,-ասել է Յանուկովիչը:
«Ես կանեմ ամեն ինչ, որ մարդասպանները պատասխան տան Մայդանում իրենց գործած հանցանքների համար»,-մեջբերելով նախկին նախագահի խոսքը, գրում է РИА Новости-ն: