Կառավարության որոշմամբ Տրանսպորտի և կապի նախարարությանը 2015 թվականի առաջին կիսամյակում կհատկացվի 27 մլն 396 հազ. դրամ՝ Հայրենական մեծ պատերազմի առաջին, երկրորդ և երրորդ խմբի հաշմանդամների և նրանց հավասարեցված անձանց օդային տրանսպորտով զեղչով կամ անվճար երթևեկելու գումարը փոխհատուցելու համար։
Նշենք, որ նշված անձինք իրավունք ունենք օդային ճանապարհով ԱՊՀ տարածքում տարին մեկ անգամ 50 տոկոս զեղչ սակագնով երթևեկել, իսկ Խորհրդային Միության հերոսներին և Փառքի երեք աստիճանների շքանշանով պարգևատրված անձանց տրամադրվում է տրանսպորտի նշված տեսակով տարին մեկ անգամ անվճար երթևեկության իրավունք:
Ընդ որում` հիշատակված անձինք իրավունք ունեն տարին մեկ անգամ 50 տոկոս զեղչով օդային տրանսպորտից օգտվելու փոխարեն ընտրել երկու տարին մեկ անգամ անվճար երթևեկություն նշված տրանսպորտային միջոցով: