ՀՀ կառավարությունը 132 մլն 601 հազար դրամ կհատկացնի «Հայաստանի հանրայինհեռուստաընկերություն» ՓԲԸ-ին՝ ավելացված արժեքի հարկի վճարման գծով առաջացած պարտավորությունների կատարման համար: ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը գործադիրի նիստում նշել է, որ 2013 թվականին որոշում էր կայացվել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2013-ի սեպտեմբերի 15-ից մինչև 2014-ի օգոստոսի 31-ը ներառյալ ներմուծվող 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքների` մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2016 թվականի սեպտեմբերի 15-ը:
«Ընդունված որոշմամբ սահմանվում է նաև, որ «Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը» սույն որոշման 2-րդ կետով հատկացված գումարի մասով ազատվում է 2016 թվականի գործունեության արդյունքներով ՀՀ 2017 թվականի պետական բյուջե շահութաբաժնի վճարումից»,- ասաց Խաչատրյանը: