ՀՀ Արարատի մարզի Դիտակ համայնքի մանկապարտեզի շահագործման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից Արարատի մարզպետարանին կհատկացվի 11 մլն դրամ:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպությունը շվեյցարական Sourie vers I’Avenir հիմնադրամի տրամադրած ֆինանսական աջակցության շնորհիվ Դիտակ համայնքում իրականացրել է մանկապարտեզի վերակառուցման և վերանորոգման աշխատանքներ: