Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը սկսել է հանրությանը ներկայանալ իր քրոջ՝ Կիմ Յո Չժոնի ուղեկցությամբ, փոխանցում է Ռիա Նովոստին։
«Նոդոն Սինմուն» թերթի առաջին էջում տպված հոդվածում խոսքը Դեղին ծովում Սինդո կղզու զորամաս կատարած այցելության մասին է, որում առաջնորդին ուղեկցողների թվում նշվում է միայն նրա քրոջ անունը, ով Կորեայի Աշխատավորական կուսակցության Կենտկոմի տեղակալն է։
ԶԼՄ-ները նշում են, որ Կիմ Չեն Ընի քրոջ անունն առաջին անգամ է հիշատակվում մամուլում, և դա նշանակում է նրա «կարգավիճակի բարձրացում»։