Ինչպես հաղորդում է INTERFAX.RU գործակալությունը, Ռուսաստանի, Գերմանիայի ու Ֆրանսիայի ղեկավարներն այսօր հեռախոսազրույցում քննարկել են Ուկրաինայի վերջին իրադարձությունները:
Այդ մասին հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից, նշելով որ Մինսկում կոնտակտային խմբի հանդման պայմաններում նախագահները հույս են հայտնել, որ հակամարտող կողմերը կդադարեցնեն ռմբակոծություններն ու ռազմական գործողությունների թատերաբեմից դուրս կհանեն ծանր ռազմական տեխնիկան ու հրետանին:
Հիշեցնենք, որ Մինսկում իր ավարտին է մոտենում արեւելյան Ուկրաինայի ճգնաժամի հաղթահարմանն ուղղված կոնտակտային եռակողմ հանդիպումն, որին մասնակցում են նաեւ Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետությունների ներկայացուցիչները: