Սպորտ 

Կուզեի շատ արագ մոռանալ անցած մրցաշրջանը. Յուրա Մովսիսյան

Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանն ամփոփել է անցած մրցաշրջանի արդյունքները:

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստն «Իզվեստիային» պատմել է նախկին գլխավոր մարզիչ Մուրատ Յակինի հետ փոխհարաբերություների և մոսկովյան թիմում ելույթները շարունակելու իր մտադրության մասին:

«Կուզեի շատ արագ մոռանալ անցած մրցաշրջանը, որը շատ անհաջող դասավորվեց ինչպես «Սպարտակի», այնպես էլ անձամբ ինձ համար: Դա վատագույն մրցաշրջանն է իմ կարիերայում: Ինձ համար ես արդեն որոշակի եզրակացություններ կատարել եմ: Նույնիսկ այսքան բացասական փորձն էլ ինձ ավելի ուժեղ է դարձնում»,-պատմել է ֆուտբոլիստը:

Նախկին գլխավոր մարզիչ Մուրատ Յակինի հետ փոխհարաբերություների մասին խոսելիս` Յուրան  նշել է, որ սկզբում ամեն ինչ հիանալի էր, սակայն ժամանակին զուգընթաց իրենց փոխհարաբերությունները վատացան:

«Զգացվում էր, որ մեր միջև լարված մթնոլորտ կա: Շատ էի տանջվում, որ չեմ հայտնվում հիմնական կազմում: Բայց մարզիչն ինձ ոչինչ չէր բացատրում: Հասավ այնտեղ, որ մենք գործնականում չէինք շփվում: Կուզեի շեշտել, որ Յակինի դեմ անձնական ոչինչ չունեմ: Պարզապես այնպես ստացվեց, որ ես հարմար ֆուտբոլիստ չէի նրա խաղային սխեմաներում»:

Այն հարցին, թե «Սպարտակում» ելույթները շարունակելու ցանկություն ունի արդյոք, Յուրա Մովսիսյանը հայտնել է.
«Անկասկած: Վճռական եմ տրամադրված՝ ապացուցելու, որ դեռ ի վիճակի եմ շատ գոլեր խփել և օգնել թիմիս՝ վերադառնալու ռուսաստանյան ֆուտբոլի առաջատար դիրքեր: Բացասական բոլոր դրվագներն իմ կյանքում արդեն անցյալ են»:

Նույն շարքից