Կրեմլի համար նորություն չէ Արևմուտքի անհաշտ վերաբերմունքը Պուտինի նկատմամբ: Ռուսաստանի Դաշնությունը ցավում է 70–ականների հռետորության վերածննդի համար, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ինչ վերաբերում է մեր նախագահի նկատմամբ նման անհաշտ վերաբերմունքին, դա նորություն չէ։ Մենք միայն ցավում ենք, որ այդքան արագ է վերածնվել նախորդ դարի 70–ական թվականների հռետորությունը։ Կարելի է միայն ափսոսել»,– ասել է Պեսկովը լրագրողներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։