Միջազգային 

Կրեմլում պատրաստ են Վլադիմիր Պուտինի և Բարաք Օբամայի հեռախոսազրույցին

Կրեմլում պատրաստ են ՌԴ և ԱՄՆ նախագահների՝ Վլադիմիր Պուտինի և Բարաք Օբամայի հեռախոսազրույցին, սակայն հնարավոր շփման ամսաթիվը դեռևս որոշված չէ։  Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Газета-ն։


 

«Մենք նույնպես չենք բացառում առաջնորդների հեռախոսազրույցը։ Նախագահների համաձայնության դեպքում նման զրույց կարող է կայանալ՝ ըստ անհրաժեշտության»,- ասել է Պեսկովը՝ նշելով, սակայն, որ դեռևս նման պայմանավորվածություն չկա։

Նույն շարքից