Միջազգային 

Իրանը միջուկային համաձայնագրի պարտականությունները կիրագործի միայն փոխադարձ հարգանքի ու վստահության պայմաններում

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ժողովրդին իր ուղերձում հայտարարել է, որ եթե գործընկերները հետևեն իրենց վրա վերցված պարտավորություններին,  Իրանը ևս կկատարի «վեցնյակի» երկրների հետ կնքված՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի իր մասը:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը` BBC-ին հղումով, Ռոհանիի խոսքով` «վեցնյակը» ճանաչել է ուրանի հարստացման  Իրանի իրավունքը, իսկ Իրանը իր հերթին կարող է համագործակցել մնացյալ աշխարհի հետ, ստիպված չի լինի ընտրելու՝ պայքարե՞լ աշխարհի  դեմ, թե՞ ենթարկվել դրան:

Իրանի նախագահն ընդգծել է, որ այդ համաձայնագիրն առաջին քայլն է աշխարհի հետ կառուցողական երկխոսություն սկսելու՝ ո՛չ միայն միջուկային ծրագրի հարցով.  «Այսօրվա աշխարհում հնարավոր չէ ապրել՝ առանց համագործակցության», - հավելել է Ռոհանին:

Հիշեցնենք, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Լոզանում ընթացող  հաջող բանակցությունների ընթացքում համաձայնագիր է կնքվել ապրիլի 2-ին: 

 

Նույն շարքից