Տնտեսություն 

Հայաստանը բանակցել է Իսրայելի հետ՝ ավիացիայի խնդիրների շուրջ

Հուլիսի 21-ին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում տեղի են ունեցել բանակցություններ վարչության ղեկավարության և Իսրայելի կառավարության պատվիրակության միջև:

Բանակցությունները ուղղված են քաղաքացիական ավիացիայի ոլորտում անվտանգության ապահովման երկկողմանի հատուկ միջոցառումների իրականացմանը, որոնք կնպաստեն Հայաստանի և Իսրայելի միջև ուղևորահոսքի ավելացմանը:

Տվյալ պահին Երևանի և Թել-Ավիվի միջև իրականացվում է շաբաթական մեկ թռիչք Arkia Israeli Airlines ընկերության կողմից:

Նույն շարքից