Տնտեսություն 

Հայաստանում գնաճն ապրիլին կազմել է 4,8%. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայք

Հայաստանում սպառողական գները 2015 թ.–ի ապրիլին, 2014 թ.–ի ապրիլի համեմատ, ավելացել են 4,8 տոկոսով` Եվրասիական տնտեսական միության երկրներում գրանցված 15 տոկոսանոց գնաճի դեպքում։ Այս մասին նշվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքում։

 

 

ԵՏՀ–ի տվյալներով` ԵՏՄ–ի սպառողական գները 2015 թ.–ի ապրիլին, 2014 թ.–ի ապրիլի համեմատ, ավելացել են 15 տոկոսով, իսկ 2015 թ.–ի մարտի համեմատ` 0,5 տոկոսով։



ԵՏՄ երկրների շրջանում 12–ամսյա գնաճի ամենաբարձր ցուցանիշն այս տարվա ապրիլին գրանցվել է Ռուսաստանում` 16,4 տոկոսի սահմանում։ Ընդ որում Ռուսաստանում սպառողական գներն ամսվա ընթացքում ավելացել են 0,5 տոկոսով։ Բելառուսում սպառողական գները մարտին ավելացել են 15,5 տոկոսով, իսկ ամսվա ընթացքում` 0,9 տոկոսով։

 

 

Նույն շարքից