«Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գները աճել են 4.4 տոկոսով։ Այս ցուցանիշը երեկ հրապարակել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը։
Ըստ այդ պաշտոնական տեղեկատվության նշված 10 ամիսներին պարենամթերքը Հայաստանում թանկացել է 4.3 տոկոսով։ Ուշագրավն այն է, որ այդ նույն ընթացքում, ըստ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության նույնքան պաշտոնական տվյալների, ամբողջ աշխարհում պարենամթերքը էժանացել է 25– 30 տոկոսով։ Շուկայական տնտեսության տարրական կանոնների համաձայն աշխարհում էժանացած պարենամթերքը պետք է հոսեր Հայաստան և այն էժանանար նաև Հայաստանում։ Սակայն նման բան տեղի չի ունեցել։ Իսկ սա ուղղակի ապացույցն է, որ Հայաստանում շուկայական տնտեսության ամենատարրական կանոնները չեն գործում, չկա մրցակցություն ապրանքների ներմուծման ոլորտում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։