Տնտեսություն 

Հայաստանում սպառողական գները աճել են 5,8 տոկոսով` Եվրասիական տնտեսական տարածքի երկրներում գրանցված 15,5 տոկոսի դիմաց

Հայաստանում սպառողական գները 2015 թվականի մարտին, 2014 թվականի մարտի համեմատ, աճել են 5,8 տոկոսով` Եվրասիական տնտեսական տարածքի երկրներում գրանցված 15,5 տոկոսի դիմաց։ Այդ մասին ասվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքում։



 

ԵՏՀ տվյալներով` ԵՏՄ–ում 2015 թվականի մարտին սպառողական գները, 2014 թվականի մարտի համեմատ, աճել են 15,5 տոկոսով, իսկ 2014 թվականի փետրվարի  համեմատ` 1 տոկոսով։



ԵՏՄ երկրների շրջանում 12–ամսյա գնաճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Ռուսաստանում` 19,9 տոկոս մակադրակում։ Ընդ որում`Ռուսաստանի սպառողական գները մեկ ամսում աճել են 1,2 տոկոսով։ Բելառուսում սպառողական գները մարտին աճել են 16,2 տոկոսով, իսկ մեկ ամսվա ընթացքում` 0,8 տոկոսով։



Ղազախստանում մարտին սպառողական գները, նախորդ տարվա մարտի համեմատ, աճել են 5,2 տոկոսով, իսկ մեկ ամսվա ընթացքում աճը կազմել է 0.1 տոկոս։



Միաժամանակ 12–ամսյա գնաճը Ղրղըզստանում, որը գտնվում է ԵՏՄ-ին միանալու գործընթացում, մարտին կազմել է 8,5 տոկոս, իսկ նախորդ ամսվա համեմատ գները նվազել են 0,2 տոկոսով։



ԵՏՀ տվյալներով, ԵՏՄ երկրներում գնաճի ընդհանուր ցուցանիշը 2015 թվականի հունվար–մարտին կազմել է 15 տոկոս։ 

Նույն շարքից