Հիշում եմ և պահանջում 

Հայի արյունով կյանքեր փրկել. Հայոց ցեղասպանության տարելիցը կհիշատակվի ակցիայով

Սիդնեյի հայերը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ յուրահատուկ նախաձեռնություն են կազմակերպել: Նրանք կոչ են անում արյուն հանձնել երկրի Կարմիր խաչի գրասենյակում եւ հայի արյունով փրկել մարդկանց կյանքեր: Ինչպես հաղորդում է Armenia.com.au-ն նախաձեռնության հեղինակներն են արքեպիսկոպոս Հայկազուն Նաջարյանը եւ ՀՅԴ Հայ Դատի Ավստրալիայի հանձնախումբը: Կազմակերպիչները ներկայացրել են փետրվարի ժամանակցույցը: Նրանք կոչ են անում Կարմիր խաչում արդյուն հանձնելու ժամանակ լուսանկարվել եւ լուսանկարը տեղադրել twitter-ում կամ Instagram-ում` հետեւյալ հեշթեգերով «#armenianblood I gave blood in memory of the Armenian Genocide #turkeyfailed»:

 

 

Սա յուրահատուկ նախաձեռնություն է այն առումով, որ հարգելով 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի հիշատակը, Ավստրալիայի հայերը կփրկեն նաեւ հազարավոր մարդկանց, ովքեր այդ պահին արյան փոխներարկման կարիք ունեն:

Նույն շարքից