Տնտեսություն 

Հայկական գինեգործության ավանդույթները 6000 տարվա պատմություն ունեն

Որտե՞ղ են առաջին անգամ ի հայտ եկել խաղողագործությունն ու գինեգործությունը: Պարզվում է գիտական հետաքրքրությունից բացի այս հարցերը կարող են գործնական նպատակների ծառայել՝ սեփակայն գինու արտադրանքի իրացում: Թե ինչպես, ահա այս հարցին պատասխանել է Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:

Դատելով լրատվամիջոցներում առկա վերջին հաղորդագրություններից՝ Վրաստանում մտադիր են «գիտականորեն» հիմնավորել, որ այս երկիրը գինու հայրենիքն է: Որո՞նք են մեր հարևանի դրդապատճառները:

Նախ նշեմ, որ աշխարհում գինու շուկան 40-50 տարին մեկ անգամ հիմնավորապես փոխում է իր ուղղությունը: Սա նկատվել է 60-ականների վերջին, 70-ականների սկզբին, երբ «հոգնեցին» հին գինիներից: Այդ ժամանակ սկսեցին այլընտրանքային տարբերակներ որոնել Չիլիում, Արգենտինայում, Նոր Զեկանդիայում և Ավստրալիայում:

Այս երկրները արագ արձագանքում էին գինու պահանջարկի փոփոխություններին: Բարենպաստ կլիմայական պայմանները, էժան աշխատուժը, եվրոպացի մասնագետների մասնակցությունը թույլ է տվել որակյալ գինի արտադրել, որը գինու համաշխարհային շուկայի  10-15 տոկոսը զբաղեցրեց: Ընդ որում թիվը շարունակում է աճել:

Այժմ նոր փոփոխություններ են սպասվում, մասնավորապես համային որակներում: Այստեղ նկատվում է վերադարձ արմատներին: Բոլորին է հետաքրքիր խաղողագործության և գինեգործության արմատները որտեղից են, որ տարածաշրջանում է գինի ծիսական մեծ նշանակություն ունեցել:

Այդ պատճառով էլ վրացի «մասնագետները» ցանկանում են ուշադրությունը սևեռել իրենց երկրի գինեգործական արտադրանքի վրա: Սակայն արդեն դարից ավել է, ինչ այդ հարցերն ունեն միանշանակ պատասխան: Վրացական կողմի ձգտումը գիտականորեն հիմնավորել սա ծիծաղելի է թվում: Հնարավոր է, արևմտյան որոշ պետությունները հարաբերությունները Վրաստանի հետ նրան քարտ-բլանշ են տալիս:

Ամեն դեպքում ողջունելի է խաղողագործության ու գինեգործությանը հետազոտությունը նման մակարդակում: Օբյեկտիվ ուսումնասիրության պայմաններում ևս մեկ անգամ կհաստատվան փաստերը խաղողագործության ու գինեգործության հայրենիքի մասին: Հիշեցնեմ, որ աշխարհում ամենահին գինեգործարանը հայտնաբերվել է Արենի գյուղի հարևանությամբ գտնվող քարանձավում: Այնպես որ հայ գինեգործության ավանդույթները 6000 տարվա պատմություն ունեն:

Միգուցե վրացական կողմը հույս ունի գտնել ավելի հին օջախներ, քան Արենիում ու Ագարակում:

Չեմ կարծում, որ այդ որոնումները հաջողությամբ պսակվեն: Հնարավոր չէ ըստ ցանկության անտեսել պատմական փաստերը: Արենիում և Ագարակում կատարված հնագիտական բացահայտումները որպես կանոն լինում են կես դարում մեկ անգամ: Վրաստանում՝ Շուլավերի գյուղի տարածքում նույնպես խաղող ածխացած կորիզ են հայտնաբերել: Սակայն բոլորին է հայտնի այս տարածքի պատմությունը, որ մոտ է Հայաստանի հետ սահմանին: Այնպես որ դժվար է վերոհիշյալ գտածոն ու դրա հետ կապված պնդումները լուրջ ընդունել…

Սակայն խնդիրն այն չէ, թե որտեղ են հայտնաբերվել խաղողի կորիզները: Հնագույն գտածոները վերաբերում են Զագրոսի լեռներին ու թվագրվում են Ք.ա. մոտ 7000 տարի առաջ: Կարևորն այն է, թե որն է խաղողագործության ու գինեգորության փիլիսոփայության ծագման հայրենիքը:

Ընդգծեմ, որ մեր նախնիների մոտ խաղողի ողկույզը հավերժության խորհրդանիշ էր, գինին՝ դրան հասնելու միջոց: Հայերը բազում աստվածություններ են ունեցել, որոնք հովանավորել են խաղողն ու գինին: Մյուս ժողովուրդների մոտ նման բան չի հանդիպում:

Հնագույն ժամանակներում  գինու պատրաստումն ու կիրառումը ծիսական բնույթ էր կրում, ինչի մասին են վկայում Արենիի քարանձավի գտածոները: Մեկ այլ պատմական փաստարկ. Հին կտակարանում համաշխարհային ջրհեղեղից հետո աստվածաշնչյան Նոյան տապանը կանգ էր առել Արարատ լեռան վրա՝ խաղողագործության ու գինեգործության հայրենիք: Հենց այստեղ է Նոյը զբաղվել խաղողագործությամբ:

Կան արդյո՞ք այլ ապացույցներ, որ խաղողագործությունն ու գինեգործությունը ծագել են հենց Հայաստանի տարածքում:

Ցանկաց լեզվաբան կարող է ասել, որտեղից են ծագում այդ տերմինների պատմական արմատները: Տրամաբանական է արդյոք, որ մենք իբր պատմականորեն զբաղվել ենք խաղողագործությամբ ու գինեգործությամբ, բայց չենք ունեցել սեփական տերմիններ, ու ստիպված ենք եղել փոխառնել հայոց լեզվից:

Ո՞ր տերմիններն են, որ հայոց լեզվից անցել են վրացերենին:

Մի քանի օրինակ բերեմ. վրացական «տագարին»(խաղողի հյութ), «կասրի»(տակառ) և «մեկսարեն»(տակառագործ) իրենց  հիմքում ունեն հայկական «կարաս» բառը: «Տիկի» բառը(գինու տարա) հայերեն «տիկ» բառն է, «կացախին»(գինու քացախ)՝ «քացախ», «մարանին»(գինու մառան)՝ «մառան», և այլն:

Մենք չենք պնդում, որ սրանք բացառապես հայկական տերմիններ են: Հայերը որպես ազգ ձևավորվել են Քրիստոսի ծննդից մի քանի հազարամյակ առաջ, կամ ավելի վաղ, և այս տերմինները անցել են մեր լեզվին: Չէ որ գինեգործությունը 7-8 հազար տարվա պատմություն ունի: Մենք պարզապես ասում ենք, որ պատմական Հայաստանի տարածքում խաղողագործությունն ու գինեգործությունը հնագույն պատմություն ունեն և այստեղից էլ տարածվել են աշխարհի մյուս երկրներում:

Հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված խաղողի փոքր կորիզները վայրի խաղողի են, իսկ մեծերը՝ մշակված խաղողի: Ըստ դրանց հայտնաբերման վայրի էլ որոշվում է ուղղությունը, որով տարածվել է մշակված խաղողը:

Արարատյան դաշտից ու Վանա լճի շրջակայքից մշակելի խաղողը տարածվել է ներկայիս Իզմիրի ուղղությամբ, հետո՝ Եվրոպայի, հասել նեկայիս Խորվաթիա, Տոսկանիա: Մեկ այլ ուղղությունը սկիզբ է առել Վանա լճի շրջակայքից, հետո Կիլիկիա, Պաղեստին, ներկայիս Ալեքսանդրիա Եգիպտոսի տարածքում, Կրետե կղզի, մայրցամաքային Հունաստան, ավարտվել է Տոսկանիայում:



www.news.am

Նույն շարքից