Gazeta.ru կայքի փոխանցմամբ՝ հայտնի է դարձել Թուրքիայի Սուրուչ քաղաքում ահաբեկչություն իրականացրած անձի ինքնությունը։
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտնել է, որ իրավապահ մարմինները դեռևս չեն նշի ահաբեկչի անունը, քանի որ դա կարող է ազդել հետաքննության վրա։ Ոստիկաններն այժմ ստուգում են կասկածյալի ծանոթության շրջանակը։
Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել հուլիսի 20-ին Սոցիալիստ երիտասարդների միությունների ֆեդերացիայի կազմակերպած հավաքի ընթացքում, որին մոտ 200 երիտասարդ էր մասնակցում։ Նրանք հանդես են եկել մամուլի հայտարարությամբ, ինչի ընթացքում էլ որոտացել է պայթյունը։ Զոհերը հիմնականում սոցիալիստ երիտասարդներ են։