Հիշում եմ և պահանջում 

Հայ համայնքը նշում է պատմությունը ArmeniaFest-ում` Գլեն Ուովերլիում. Herald Sun

Գլորիա Հոթակորզյանը մանուկ տարիքում ոչինչ չասող հայացքների էր արժանանում, երբ ասում էր, որ Հայաստանից է.



«Նկատի ունեք Ռումինի՞ա», – հարցնում էին նրանք:



«Ես պատասխանում էի` ոչ, Արմենիա»:



Այսօր`1960-ականներին Մելբուրնի հայ ներգաղթյալների ներհոսքից ավելի քան 50 տարի անց, Հոթակորզյանը փաստում է, որ շատերն արդեն գիտեն իր հայրենիքի մասին: «Մարդիկ այժմ ճանաչում են մեր երկիրը և նրա պատմության մի մասը», – ասում է Հոթակորզյանը:



Հայերը անցած դարի ցեղասպանության զոհերն են, մոտ 2 միլիոն մարդ էր ապրում Թուրքիայում, նրանց տեղահանել կամ սպանել են սկսած 1915 թվականից:



100-րդ տարելիցը հիշատակող միջոցառումների շրջանակում հայերը ընդգծելու են իրենց ձեռքբերումները ArmeniaFest-ում: Միջոցառումը տեղի կունենա շաբաթ, ապրիլի 4-ին, Glen Waverley Community Centre-ում: Հոթակորզյանը կկզմակերպի փառատոնի անցկացումը, որը կներառի երգեր, պարեր, ուտելիքի մատուցում:



«Մենք տարվա այս շրջանում միշտ անցկացնում ենք հիշատակի և հարգանքի միջոցառումներ, բայց այս տարի որոշեցինք, որ ժամանակն է բուժել փրկության վերքերը և ցույց տալ մեր նոր տանը ձեռք բերած հաջողությունները», – ասել է Հոթակորզյանը: 

 

Թարգմանությունը՝ Interpress.am-ի

Նույն շարքից