Ֆրանսիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչում Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միծել Տեր-Տեր Զաքարյանի թիմը՝ «Նանտը», հյուրընկալելիս կամային հաղթանակ տարավ «Մեցի» նկատմամբ և պայքարը շարունակելու իրավունքի արժանացավ:
Ուշագրավ է, որ հյուրերը առջևում էին 2:0 հաշվով, սակայն տանտերերը 4 գնդակ խփեցին և առավելության հասան: