Միջազգային 

Հռոմի պապը Պաղեստինի ղեկավարի հետ քննարկել է մերձավորարեւելյան խնդիրները

Ինչպես հաղորդում է Ռիա նովոստի գործակալությունը, Հռոմի պապը Վատիկանում ընդունել է Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասին:

Այդ մասին հայտնել են Վատիկանի մամուլի ծառայությունից, նշելով, որ կողմերը քննարկել են արաբա-իսրայելական հակամարտության խաղաղ կարգավորման ու մերձավորարեւելյան մի շարք առաջնահերթ խնդիրներ:

 

Կողմերը իրենց պատրաստակամությունն են հայտնել բարեդրացիական հարբերությունների վերականգման համար ու հույս հայտնել, որ առաջիկայում կստորագրվեն նոր համաձայնագրեր:

 

Հռոմի պապը հույս է հայտնել, որ Պաղեստինը կշարունակի անմիջական երկխոսությունն Իսրայելի հետ՝ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ:

 

Բացի այդ, կողմերը կարեւորել են պայքարը միջազգային ահաբեկչության դեմ ու տարածաշրջանում կրոնական հանդուրժողականության կոչ արել:

Հանդիպումը ընթացել է փակ դռների հետեւում ու տեւել 20 րոպե:

Պապը Մահմուդ Աբբասին պարգեւատրել է խաղաղության հրեշտակի շքանշանով:

 

 

Նույն շարքից