Միջազգային 

ՀԱՊԿ-ի երկրները Կենտրոնական Ասիայում սկսվող վարժանքների ընթացքում կվնասազերծեն «ծայրահեղականներին»

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները հուլիսի 17-ին կմասնակցեն ուսումնական վարժանքների, որոնց ընթացքում նրանք կվնասազերծեն միջազգայի ծայրահեղական խմբավորումը Կենտրոնական Ասիայում: Այդ մասին  լրագրողներին հայտնել Է Ռուսաստանի Կենտրոնական ռազմական օկրուգի զորքերի հրմանատարի օգնական գնդապետ Յարոսլավ Ռոշչուպկինը:

 

Այդ գործողությունը «Բնագիծ-2014» ընդգրկուն զորավարժությունների բաղկացուցիչ մասն Է, որոնք ՀԱՊԿ-ի հովանու ներքո մեկնարկել են հուլիսի 14-ին: Վարժանքներին, որպես դիտորդներ, հրավիրել են Հայաստանի և Բելառուսի մասնագետներին:

 

«Ըստ վարժանքների մտահղացման՝ տարածաշրջաններից մեկում հետախուզությունը հայտնաբերել Է միջազգային ծայրահեղական կազմակերպությունների ակտիվ գործոնեություն, որոնք փորձում են ահաբեկել ու հավաքագրել տեղի բնակչությանը, հենակետային ճամբարների ստեղծում, զինապահեստներ, զենք և թմրանյութեր: Հրամանատարությունը որրոշում Է ընդունել անօրինական կազմավորումների շրջափակման և ոչնչացման համատեղ գործողություն իրականացնել հերետանու և բանակային օդուժի կիրառմամբ»,- ասել Է Ռոշչուպկինը:

 

«Բնագիծ-2014» զորավարժությունները կավարտվեն հուլիսի 18-ին, տեղեկացրել Է ՌԻԱ Նովոստին:

 

Նույն շարքից