Միջազգային 

Հաստատվել են ՌԴ ներգաղթյալները համար նախատեսված թեսթերի վերջնական տարբերակները

Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայությունն ու կրթության և գիտության նախարարությունը հաստատել են արտասահմանցի աշխատողների համար նախատեսված քննության թեստերի վերջնական տարբերակները՝ հիմնված ռուսական օրենսդրության վրա, տեղեկացնում է Lenta.ru-ն:

 

Հարցերի մեծ մասը կապված է ներգաղթյալների իրավունքների և պարտականությունների հետ:

 

Աշխատանքային օրենսգրքին, ամուսնությունը գրանցելու և այլ օրենքներին առնչվող հարցերից բացի ներգաղթյալը պետք է ապացուցի, որ ճանաչում է ռուսական եռագույնը: Քննությունը հաջողությամբ հանձնելու համար նա պետք է ռուսական դրոշը տարբերի Քենիայի և Հարավային Կորեայի դրոշներից:

 

Թեստային առաջադրանքի վրա ՌԴ կրթության նախարարությունից բացի աշխատել է նաև Ռուսաստանի ազգերի բարեկամության համալսարանը: Պատրաստվել է 100 հարց՝ թեստային 5 տարբերակ, որոնցից յուրաքանչյուրում կա 20-ական հարց:

 

Սեպտեմբերի 1-ից քննությունը կամավորական սկզբունքով է լինելու, իսկ արդեն 2015թ.-ից պարտադիր է դառնալու օրինական աշխատանքի անցնելու համար:

Նույն շարքից