Միջազգային 

Հավատում է, որ ուկրաինական ճգնաժամը վատ ավարտ կունենա Ռուսաստանի համար. Հիլարի Քլինթոն

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն իր աջակցությունն է հայտնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանմանը, հայտնում է Обозреватель-ը։

 

Քլինթոնն ապրիլի 23-ին ելույթ է ունեցել Կոնեկտիկուտ նահանգի համալսարանի դասախոսների և ուսանողների փակ հանդիպման ընթացքում։ Նախկին պետքարտուղարն ասել է՝ «հավատում է, որ ուկրաինական ճգնաժամը վատ ավարտ կունենա Ռուսաստանի համար»։

 

Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ն և եվրոպական երկրները պետք է Մոսկվային ճնշելու նոր միջոցներ ձեռնարկեն, որպեսզի Ուկրաինա ներխուժելը Ռուսաստանի համար անհնար լինի։

Նույն շարքից