Ինչպես հաղորդում է rusland.ru լրատվական կայքը, ֆրանսիական հանրային ռադոկայանի ու հասարակային կարծիքների ինստիտուտի հարցումների արդյունքում Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լե Պենը քաղաքական գործիչների վարկանշային ցուցակում գրավել է առաջին տեղը:
Մասնավորապես նշվում է, որ Ֆրանսիայում նախագահական ընտրությունների ամենահավանական թեքնածուն ներկայումս Մարին Լե Պենն է:
Հարցումների ընթցքում նա հավաքել է քաղաքացիների ձայների 29 տոկոսն, իսկ երկրորդ տեղում է նրա կուսակից Մանուել Վալսը:
Հարցումների արդյունքում ներկա նախագահ Ֆրանսուա Օլանդը չի հաղթհարի նույնիսկ ընտրությունների երկրորդ փուլը:
Հիշեցնենք, որ 2012թ.-ի նախագահական ընտրություններում Լե Պենը զբաղեցրել էր երրորդ տեղն ու ստացել ֆրանսիացիների ձայների 19,9 տոկոսը, իսկ 2014 թ.ին Եվրախորհրդարանի ընտրություններում նրա կուսակցությունը, ֆրանսիայի պատմության մեջ առաջին անգամ հաղթող էր դուրս եկել: