Հայտնի է դարձել, որ հաքերները կոտրել են ԱՄՆ-ի պետծառայողների տվյալների բազան, որի արդյունքում հանցագործներին հաջովել է ստանալ մոտ 4 մլն աշխատակցի վերաբերյալ տեղեկություն: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը։
ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը նաև հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել դեռևս մայիսի սկզբին:
Այժմ գործի հետաքննությամբ զբաղվում է Հետաքննությունների դաշնային բյուրոն: