Սպորտ 

Հենրիխը շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է. Մաթս Հումելս

Դորտմունդի «Բորուսիա»-ի ավագ Մաթս Հումելսը երեկ կայացած «Վոլֆսբերգեր»-ի հետ խաղից հետո (5:0) հարցազրույց է տվել ու գովեստի խոսքեր է ասել Հայաստանի ազգային հավաքականի և «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին:

Հիշեցնենք, որ Հենրիխը այդ խաղում դարձել էր հեթ-տրիկի հեղինակ:

«Ես հենց սկզբից Միկիի երկրպագուն էի: Նա ինձ շատ է դուր գալիս և՛ որպես ֆուտբոլիստ, և՛ որպես մարդ: Ես զարմացած եմ այն բանից, որ իր առաջին մրցաշրջանը «Բորուսիա»-ում վատ են գնահատում: Ես համարում եմ, որ նա դա նորմալ անցկացրեց: Իսկ անցյալ մրցաշրջանում բոլորը խնդիրներ ունեին: Մենք հույս ունենք, որ այս մրցաշրջանում նա հաճախ կցուցադրի իր տաղանդը: Հենրիխը շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է: Նա ունի ամեն ինչ, որպեսզի խաղա բարձր մակարդակով»,-ասել է գերմանացի պաշտպանը:

Նույն շարքից