Եմենի մայրաքաղաք Սանայում հրթիռակոծության է ենթարկվել Ռուսաստանի դեսպանատաունը:
Հզոր պայթյուն է տեղի ունեցել դեսպանատան շրջակայքում:
Դեսպանատան աշխատակիցները բարեբախտաբար չեն տուժել:
Այդ մասին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում հայտնել է ՌԴ ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը՝ պայթյունի մեջ մեղադրելով Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերին, որի ինքնաթիռները շարունակում են երկրի ռմբակոծությունները:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական երկրների կոալիցիան շարունակում է Եմենի շիա ապստամբների դիրքերի ռմբակոծությունը, ինչի արդյունքում զոհվել են շուրջ 1200 խաղաղ բնակիչներ: