Տնտեսություն 

ՀՀ բանկերը չեն կարողանում ռուսական դրամական փոխանցումների համակարգով աշխատել. Ինչո՞ւ

«Զոլոտայա Կորոնա - Դրամական փոխանցումներ» համակարգի միջոցով  այսօր ՀՀ ոչ մի բանկում որևէ գործարք չի լինում կատարել: Խնդրի հետ կապված ՀՀ-ում գործող բանկերի աշխատակիցներն ասում են, որ խնդիրը  կապված է «Զոլոտայա Կորոնա»  համակարգում կատարված ծրագրային փոփոխությունների հետ, որոնք իրականացվել են Ռուսաստանում: 


www.analitik.am-ը  Ռուսաստանի բանկերից փորձեց պարզել, թե ինչ ծրագրային  փոփոխությունների մասին է խոսքը, որի պատճառով մարդիկ չեն կարողանում ստանալ իրենց փոխանցումները կամ գումարներ փոխանցել: Ռուսական կողմի փոխանցմամբ՝  իրենց մասով որևէ խնդիր չկա, և  հայկական բանկերի հետ է պայմանավորված խնդիրը, ուստի պետք է Հայաստանում պարզել և լուծում տալ: 



Իրականում ով է մեղավոր, որ «Զոլոտայա Կորոնա - Դրամական փոխանցումներ» համակարգը ՀՀ բանկերում օգօոստոսի 7-ից  չի աշխատում, պարզ չէ: ՀՀ բանկերի աշխատակիցների փոխանցմամբ  համակարգն ամենայն հավանականությամբ  կաշխատի օգոստոսի  8-ից: 

Նույն շարքից