Միջազգային 

ՀՀ դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ փոխնախարարի հետ

Փետրվարի 25-ին դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ դեսպան Գրիգոր Առաքելյանը հանդիպեց Իրանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Մորթեզա Սարմադիի հետ:


Մորթեզա Սարմադին անդրադարձավ երկու երկրների միջեւ պատմականորեն ձեւավորված բարիդրացիական հարաբերություններին եւ նշեց, որ Իրանը հատուկ կարեւորություն է տալիս հարեւան երկրների հետ հարաբերություններին: Ըստ Սարմադիի` երկու երկրների միջեւ բարձրաստիճան փոխայցելություններն արդեն իսկ վկայում են, որ հայ-իրանական համագործակցության ընդլայնման ու զարգացման համար որեւէ խոչընդոտ չկա:



Շնորհակալություն հայտնելով իր առաքելության ընթացքում ձեւավորված աշխատանքային ջերմ մթնոլորտի համար` դեսպան Առաքելյանն իր հերթին գոհունակություն հայտնեց վերջին շրջանում երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունների բազմապատկման առնչությամբ:


Հանդիպման ավարտին Մորթեզա Սարմադին շնորհակալություն հայտնեց դեսպան Առաքելյանին դիվանագիտական աշխատանքի համար եւ հաջողություն մաղթեց հետագա գործունեության մեջ:

Նույն շարքից