Այսօր ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տարեկան հաշվետու ասուլիսի ժամանակ նա պատասխանել է նաեւ լրագրողներին հուզող հարցերին. հայտնում է aparaj.am-ը:
«ԼՂՀ արտաքին գործերի նախարարը կարեւորել է Արցախի միջազգային ճանաչման գործընթացում ՀՅ Դաշնակցության Հայ Դատի գրասենյաների հետեւողական աշխատանքները եւ նշել. «Մեր ցանակացած հաղթանակ դրսում հնարավոր չի լինի առանց սփյուռքյան կառույցների օժանդակության: Մենք համագործակցում ենք Հայ Դատի գրասենյակների հետ, ունենում ենք հանդիպումներ, համակարգում մեր աշխատաքները: Մտադիր ենք շարունակել մեր համագործակցությունը, քանի որ մենք աշխատում ենք հանուն մեկ նպատակի, հանուն մեկ գաղափարի»,- կարդում ենք կայքում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: