Միջազգային 

Կիմ Չեն Ընը 15 պաշտոնյայի է մահապատժի ենթարկել

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը այս տարվա չորս ամիսներին 15 պաշտոնյայի է մահապատժի ենթարկել: Այս մասին հայտնում է Sky news-ը:

 

Ըստ աղբյուրի` խոսքը բարձրաստիճան պաշտոնյաների մասին է, իսկ տեղեկությունը տարածել է Հարավային Կորեայի հետախուզական վարչությունը:

 

Նշվում է, որ մահապատժի ենթարկվածների թվում են Ունհասու նվագախմբի 4 բարձրաստիճան պաշտոնատար գործիչներ: Հետաքրքրական է, որ այս նվագախմբում է հանդես եկել Կիմ Չեն Ընի կինը՝ նախքան նրանց ամուսնությունը:

 

Բոլոր գործիչները սպանվել են գնդակահարության միջոցով՝ լրտեսության մեղադրանքով: 2013-ին Կիմը մահապատժի էր ենթարկել իր ազգական գեներալին, որը համարվում էր Փհենյանի իշխող շրջանակներում երկրորդ ամենաազդեցիկ մարդը:

 

Նույն շարքից