Bbc.com կայքի փոխանցմամբ՝ Հնդկաստանի իշխանությունները շվեյցարական Nestle կորպորացիայի ստորաբաժանման դեմ հայց են ներկայացրել դատարան: Հայցն առարկան է Maggi ապրանքանիշի ներքո վաճառած մոտ 99 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ լապշա։ Այդ մակարոնեղենը կապար պարունակելու պատճառով ճանաչվել էր առողջության համար վտանգավոր։
Nestle India-ի դեմ հայցը ներկայացրել է Հնդկաստանի սպառողների հարցերով նախարարությունը, որն ընկերությանը մեղադրել է սննդի անվտանգության կանոնները չպահպանելու համար։ Վտանգավոր արտադրանքը հայտնաբերվել էր Հնդկաստանի հինգ նահանգներում։