Միջազգային 

Հնչեցվել է Զուրաբ Ժվանիայի անձնական թիկնապահների մեղադրական դատավճիռը

Apsny.ge կայքի փոխանցմամբ՝ Թբիլիսիի քաղաքային դատարանը հուլիսի 14-ին հնչեցվել է 2005թ. կյանքից հեռացած վարչապետ Զուրաբ Ժվանիայի անձնական թիկնապահների մեղադրական դատավճիռը։

Կոբա Խարշիլաձեն դատապարտվել է 4-ամսյա կալանքի, իսկ Միխաիլ Ձաձամիան 2.000 լարի՝ մոտ 900 դոլար, գրավի դիմաց ազատ է արձակվել դատարանի դահլիճից։

Հիշեցնենք, որ անցյալ տարի Վրաստանի դատախազությունը նոր հետաքննություն է սկսել նախկին վարչապետի մահվան պատճառների վերաբերյալ։ Նրա բարեկամների համոզմամբ՝ Ժվանիան սպանվել է, իսկ դին տեղափոխվել է գաղտնի բնակարան։

Նույն շարքից