Միջազգային 

Հոնկոնգի շրջանում կրծկալ հագած մոտ երկու հարյուր մարդ բողոքի ակցիա է անցկացրել

Lenta.ru կայքի փոխանցմամբ՝ Հոնկոնգի շրջանում կրծկալ հագած մոտ երկու հարյուր մարդ բողոքի ակցիա է անցկացրել։ Նրանք բողոքում են մի կնոջ պատժամիջոցի դեմ, ով կրծքով հարվածել էր ոստիկանին:

Չինացի բողոքավորները վանկարկել են «կուրծքը զենք չէ: Կոկոսը կրծկալ դարձրած մասնակիցներից մեկն էլ հայտարարել է, որ իր տեսքն ավելի վատ չէ, քան այդ կնոջը պատժելը:

Հայտնի է, որ ոստիկանին կրծքով հարվածած կնոջը դատարանը ազատազրկել է երեք ու կես ամսով:

Նույն շարքից