Մի քանի տարի առաջ տեղեկություններ տարածվեցին կեղծված ոսկեդրամների և ոսկեձուլվածքների մասին, որոնք լցված էին վոլֆրամով: Խնդիրը նրանում է, որ ֆիզիկական ոսկու պակասուրդի (ասիական կենտրոնական բանկերի կատարած գնումներից հետո) և մաքսանենգության աճի հետևանքով ոսկին նորից սկսեցին կեղծել:
Անցյալ շաբաթ նման դեպքի վերաբերյալ տեղեկություն հայտնվեց՝ չինացի գործարարը հայտնաբերեց, որ իր կողմից ձեռք բերված 998 կգ ոսկին՝ 270 միլիոն հոնկոնգյան դոլար արժողությամբ, փոխարինված է եղել էժանագին մետաղից պատրաստված ձուլակտորներով: Բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ եթե հաստատվի ոսկու գողության վարկածը, ապա դա կլինի քաղաքի ամենախոշոր թալանը վերջին 10 տարիների ընթացքում:
Ինչպես տեղեկացրել է ոստիկանությունը՝ ապրիլի կեսերին 43 ամյա չինացի գործարար Չժաո Ցզինցզյուն գնել է ոսկե ձուլակտորներ Գանայում գտնվող կազմակերպությունից: Անցյալ ամսվա վերջին բեռը չարթերային թռիչքով 14 կոնտեյներների մեջ տեղափոխվել է Չեկ Լապ Կոկ օդանավակայան, որտեղ էլ տրվել է լոգիստիկական ընկերությանը և ուղարկվել պահեստ:
Երկուշաբթի Չաոն վերադարձել է Խեբեյ շրջանից, և արդեն չորեքշաբթի 14 կոնտեյներներից 5-ը տեղափոխվել է Չաոյի գրասենյակ: Երբ վերջիններս բացվել են, դրանց ներսում եղել են էժանագին մետաղից պատրաստված ձուլակտորներ: Գործարարը համոզված է, որ ոսկե ձուլակտորները փոխարինվել են:
Հոնկոնգի ոստիկանությունը չի բացառում, որ բեռը փոխարինվել է մինչև Հոնկոնգ հասնելը: Տեղեկություն կա, որ Չաոն մի քանի նմանատիպ գործարքներ է իրականացրել, այդ թվում ձեռք է բերել երկաթի հանք Ավստրալիայում, Աֆրիկայում և Հարավային Ամերիկայում:
Դժվար է համակերպվել այն մտքի հետ, որ այս պատմությունը վերջինը չէ, քանզի հաշվի առնելով այն, որ ոսկու գրավով երաշխավորված գործարքների թիվն ավելանում է, և գրավը կարող է «անհետանալ» տեղափոխությունների արդյունքում, արդեն իսկ մտահոգում է: