Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը վեց մարզիկներով կմասնակցի Բրազիլիայի Սալվադոր դա Բայա քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա օգոստոսի 10-16-ը: Այդ մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ հայ ըմբիշները Բրազիլիա կմեկնեն օգոստոսի 4-ին: Մրցաշարի մեկնարկից մեկ շաբաթ առաջ Հայաստանի ընտրանին հավաք կանցկացնի: Սալվադոր դե Բայայում Արմեն Բաբալարյանին կօգնի մարզիչ Մովսես Կարապետյանը:
Թիմում ընդգրկվել են.
50 կգ՝ Նորայր Հախոյան, Երևան
55 կգ՝ Սլավիկ Գալստյան, Երևան
60 կգ՝ Տարոն Դումոյան, Երևան
66 կգ՝ Կարեն Ասլանյան, Երևան
74 կգ՝ Արմեն Հակոբյան, Երևան
130 կգ՝ Էդգար Խաչատրյան, Երևան