Միջազգային 

Հռոմի պապը մեկնել է Բոսնիա-Հերցոգովինա, որպեսզի երկխոսություն հաստատի մահմեդականների և քրիստոնյաների միջև

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մեկօրյա պաշտոնական այցով ժամանել է Բոսնիա-Հերցոգովինա: Նրա այցի նպատակն է երկխոսություն հաստատել մահմեդականների և քրիստոնյաների միջև։ Այդ մասին հայտնում է BBC-ն:



Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, պապի Սարաևո ժամանման կապակցությամբ ուժեղացվել են անվտանգության միջոցառումները. փակվել են սրճարանները և խանութները, ինչպես նաև ճանապարհի երկարությամբ ապրող բնակիչներին արգելել են բացել պատուհանները և պատշգամբ դուրս գալ:



Ֆրանցիսկոսը պապը մտադիր է պատարագ մատուցել մայրաքաղաքի կենտրոնական մարզադաշտում, որտեղ կգան հազարավոր հավատացյալներ:


Նույն շարքից