Միջազգային 

Ուկրաինացի ուժայինները հրադադարը օգտագործում են Դոնեցկի օդանավակայանը ականապատելու նպատակով

 

Ինչպես հաղորդում է INTERFAX.RU գործակալությունը, ուկրաինացի զինվորականները զբազված են Դոնեցկի օդանավակայանի շրջակայքի ականապատմամբ: Դոնեցկի ժողովրդական հանրապետության աշխարհազորայինների հրամանատարի տեղակալ Էդուարդ Բասուրինը տեղեկացրել է, որ ականապատումը իրականացվում է բացեիբաց, քանի որ ուկրաինացի զինվորները, օգտագործում են հրադադարի պայմանավորվածության հանգամանքն ու համոզված են, որ իրենց ուղղությամբ կրակ չի բացվի:

 

Բացի այդ, նա հայտնել է, որ ուկրաինական բանակը երեկվանից առնվազն հինգ անգամ խախտել է հրադադարը՝ գնդակոծելով Դոնեցկի օդանավակայանը:

 

Նույն շարքից