Տնտեսություն 

Ձեռք բերված պայմանավորվածությունները կարող են ի չիք դառնալ. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Թուրքիայի դեմ ռուսական պատժամիջոցների վերացումը որոշակի հետևանքներ է ունենալու դեպի Ռուսաստան գյուղմթերքներ արտահանող ընկերությունների վրա:

Մեր տեղեկություններով՝ կարող են ի չիք դառնալ ձեռք բերված պայմանավորվածությունները:

Մասնավորապես, խոսքը վերաբերում է խաղողի արտահանումներին: Պարբերականի տեղեկություններով, արտահանող ընկերություններն արդեն պայմանավորվածություններ ունեին ռուսական կողմի հետ խաղողի  արտահանումների ծավալները կտրուկ մեծացնելու վերաբերյալ:

Խնդիրն այն է, որ մինչև պատժամիջոցները Թուրքիան հսկայական քանակությամբ խաղող էր արտահանում Ռուսաստան, և եթե պատժամիջոցները մնային, ապա հայկական խաղողի համար մեծ հեռանկարներ կբացվեին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից