Տնտեսություն 

Ղազախստանի ձեռնարկատերերն առաջարկում են առևտրային ժամանակավոր սահմանափակումներ մտցնել ԵՏՄ-ի շրջանակում

Ղազախստանի ձեռնարկատերերի ազգային պալատն (ՁԱՊ) առաջարկում է երկրի կառավարությանն առևտրային ժամանակավոր սահմանափակումներ մտցնել Եվրասիական տնտեսական միության շրջանակում՝ ռուսական ռուբլու թուլացման պատճառով ներքին շուկան պաշտպանելու համար, հայտնում է РИА Новости-ն։

 

«Տենգեի լուրջ կայունացումը ռուսական ռուբլու հանդեպ բացասական է անդրադառնում Ղազախստանի տնտեսության արտադրական ոլորտների վրա։ Կառավարությունն այժմ մշակում է միջոցներ, որպեսզի թույլ չտա տնտեսական աճի նվազում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

Այս կապակցությամբ ՁԱՊ-ը կարծիք է հայտնել, որ անհրաժեշտ է պաշտպանել ներքին շուկան՝ սահմանելով ժամանակավոր առևտրային սահմանափակումներ, «որոնք թույլատրելի են ԵՏՄ-ի համաձայնագրերով»։

 

ԵՏՄ-ն ստեղծվում է Մաքսային միության հիման վրա, 2015-ի հունվարի 1-ից։

 

Նույն շարքից