Միջազգային 

Ղրիմի և Սևաստոպոլի բնակիչներ կօգտվեն Ռուսաստանի քաղաքացիների համար նախատեսված սոցիալական ծրագրերից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է Ղրիմի և Սևաստոպոլի բնակիչներին ներառել մայրական կապիտալի ծրագրում: «Մենք արդեն նշել ենք, որ Ռուսաստանի Դաշնության լիիրավ քաղաքացիներ դառնալուց հետո Ղրիմի և Սևաստոպոլի բնակիչները կօգտվեն սոցիալական իրավունքների ողջ փաթեթից: Դա վերաբերում է ոչ միայն տարեցների համար նախատեսված սոցիալական իրավունքներին, այլև մյուս տարիքային խմբերի`երիտասարդների, միջին տարիքի մարդկանց, ինչպես նաև հղի կանանց համար նախատեսված աջակցության ծրագրերին», - ինչպես հաղորդում է  «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, Պետական խորհրդի նախագահության նիստի շամանակ նշել է Պուտինը:

 

 

Նա ընդգծել է, որ անկախ նրանից, թե «ինչ, ինչպես և որտեղ են այդ հարցրեը նախկինում կարգավորվել, Ղրիմի և Սևաստոպլի բնակիչները այսուհետ պետք է լիովին ինտեգրվեն այդ ծրագրում»:

 

ՌԴ նախագահը նաև Առողջապահության և աշխատանքի նախարար Մաքսիմ Տոպիլին հանձնարարել է Ֆինանսների նախարարության հետ համատեղ աշխատել այս հարցի շուրջ:

 

Նույն շարքից