Ria.ru կայքի փոխանցմամբ՝ Ճապոնական Սիկոկու կղզուն մոտենում է հզոր «Նանկա» թայֆունը։ Փրկարարները տարհանել են 4.000-ից ավելի մարդ։
Մասնակիորեն կաթվածահար է եղել կղզու օդային և ջրային հաղորդակցությունը։ Հայտնի է, որ հետաձգվել է 80-ից ավելի չվերթ։ Փակ են մնում նավահանգիստների մեծ մասը:
«Նանկան» շարժվում է դեպի հյուսիս-արևմուտք 20 կմ/ժ արագությամբ: