Միջազգային 

Մալալան և Կայլաշը բախվել են սպառնալիքների, նրանք վտանգել են իրենց կյանքն ուրիշներին փրկելու համար. Օբամա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ուրբաթ շնորհավորել է Պակիստանից Մալալա Յուսուֆզային և Հնդկաստանից Կայլաշ Սաթյարթհիին խաղաղության Նոբելյան մրցանակի արժանանալու առիթով՝ նշելով, որ այդ նորությունը «հաղթանակ է դարձել բոլոր նրանց համար, ովքեր ձգտում են պաշտպանել յուրաքանչյուր մարդու արժանապատվությունը», գրում է «Взгляд»-ը:

 

Խաղաղության Նոբելյան մրցանակին 2014-ին արժանացել են ակտիվիստներ ազգությամբ հնդիկ Կայլաշ Սաթյարթհին և ազգությամբ պակիստանցի Մալալա Յուսուֆզայը:

 

Շնորհավորական խոսքի տեքստը հրապարակել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Օբամայի խոսքով՝ իր որոշմամբ Նոբելյան հանձնաժողովը «հիշեցնում է մեզ մեր բոլոր երիտասարդների իրավունքների և ազատությունների պաշտպանության ուղղությամբ աշխատանքի կարևորության մասին՝ նրանց հնարավորություն տալով իրականացնել Աստծո տված պոտենցիալը՝ անկախ ծագումից, սեռից և զբաղեցրած դիրքից»:

 

«Մալալան և Կայլաշը բախվել են սպառնալիքների, նրանք վտանգել են իրենց կյանքն ուրիշներին փրկելու, հաջորդ սերունդների համար ավելի լավ աշխարհ կառուցելու համար: Նրանք տարբեր երկրներից են, տարբեր կրոններ ունեն, տարբեր սերունդների են պատկանում՝ իսլամ և հինդուիզմ, Պակիստան և Հնդկաստան: Բայց նրանք արդարադատության անսասան ձգտում ունեն»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը:

Նույն շարքից