Ինչպես հաղորդում է ANNA-NEWS գործակալությունը, Դամասկոսի պրովինցիայում օպերատիվ իրավիճակի որեւէ զգալի փոփոխություն չի գրանցվել: Ջոբարից արեւելք տեղի են ունենում դիրքային մարտեր:
Սիրիական զինուժը հրթիռակոծության է ենթարկել Զաբադաինի շրջանում կենտրոնացած Ան-Նուսրայի գրոհայինների դիրքերը, որի արդյունքում սպանվել են ի թիվս շատերի սպանվել են 2 դաշտային հրամանատարներ:
Հրետանին ռմբակոծել է Կալյամունի արեւմտյան հատվածում տեղակայված գրոհայինների հենակետերը, որի հետեւանքով լիկվիդացվել են տասնյակ գրոհայիններ:ՄԱԿ-ի աշխատակիցները Հոմս քաղաքի բնակիչներին տրամադրել են 8 հզ փաթեթ հումանիտար օգնություն:
Դարա պրովինցիայում եղանակային անբարենպաստ պայմանների հետեւանքով սիրիական կառավարական ուժերը գրոհայինների դեմ գործողություններում սահմանափակվել են միայն հրետանային համազարկերով