ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով խորհուրդը Ժնևում քննարկում է իրավիճակն Իրանում: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մեկ շաբաթ առաջ Իրանում կախաղանի միջոցով մահապատժի են ենթարկել 26-ամյա Ռեյհանի Ջաբբարիին, որը դատապարտվել է տղամարդու սպանության համար, որը, նրա խոսքով, փորձել է բռնաբարել իրեն:
Ժնևում տեղի ունեցող նիստին, համացանցում ուղիղ հեռարձակման միջոցով, կարող են հետևել Իրանի բնակիչները:
ՄԱԿ-ում կազմակերպության անդամ երկրներում մարդու իրավունքներին առնչվող իրավիճակի քննարկումների նպատակը այդ ոլորտում չափանիշների կատարելագործումն է: