Սպորտ 

Մարիա Շարապովան գլխավորել է շոու-բիզնեսի և սպորտի 50 աստղերի աղյուսակը

Forbes.ru կայքի փոխանցմամբ՝ աշխարհի երկրորդ թենիսիստուհի 28-ամյա Մարիա Շարապովան գլխավորել է ռուսաստանյան շոու-բիզնեսի և սպորտի 50 աստղերի աղյուսակը։

Նրա եկամուտները մեկ տարվա ընթացքում 24,4 մլն դոլարից հասել են 29,7-ի:

ԶԼՄ-ներում ու հեռուստատեսությունում հիշատակումների ցուցանիշով նա երկրորդն է (7166 հիշատակում մեկ տարվա ընթացքում), իսկ «Yandex»-ում հարցումների քանակով զբաղեցրել է 30-րդ տեղը (830955 հարցում):

Նույն շարքից