Հայաստանում բոլորը ոչխարներ են: Նման քննադատական հայտարարությամբ հանդես է եկել ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը` դեկտեմբերի 23-ի մամուլի ասուլիսում:
«Մեծ ցավով եմ ասում այդ մասին, սակայն վիճակն այսպիսին է», – հայտարարել է Բոստանջյանը: Ըստ նրա` ինքը նույնպես չի բողոքելու Ռուսաստանի հետ գազային համաձայնագրերի առնչությամբ: «Մենք բոլորս ոչխարներ ենք. որ կողմից էլ մեզ մոտենում են, մենք լռում ենք», - ցավով հայտարարել է Բոստանջյանը:
Ընդհանուր առմամբ նա 2013թ. բնութագրել է` որպես «բոլոր ցանկություններից վեր, քանի որ ցանկանալու բան էլ չկա»:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ-ի շենքի մոտ 11:30 –ից ընթանում է բողոքի ցույց` ընդդեմ ռուսական «Գազպրոմին» «ՀայՌուսգազարդի» 20% բաժնեմասը հանձնելու: Ավելի վաղ «Ժառանգություն» խմբակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը որոշ պատգամավորներից խլել էր քվեարկության քարտերը, որի հետևանքով նրանք քվեարկել էին ձեռք բարձրացնելով: Համաձայնագրերը վավերացվել էին 77 «կողմ» ձայնով, որի մասին հայտարարել էր խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը: